Աղբիւրդ կենդանութեան և անմահութեան` արբո զծարաւեալ հոգի իմ յառատաբուղխ վտակէ քումմէ, որ պասքեալ տոչորիմ ի բազում անօրէնութեանց իմոց. խթեա ի քարացեալ սիրտ իմ, և հան ինձ արտասուս ապաշխարութեան։
Մի՛ դատեր և մի՛ դատապարտեր զիս, Տէր` ըստ անբաւ զազիր գործոց իմոց, և մի՛ կացուսցես զիս ընդ այլսն որք զայրացուցին զքեզ. այլ ընդ փառաւորեալսն փառաւորեա, և ընդ պսակեալսն պսակեա, և ընդ բերկրեալսն ուրախացո։
Տուր ինձ իմաստութիւն, և անկեա, տէր, զմահ և զերկիւղ քո ի սրտի իմում, լուսաւորեա զխորհուրդս իմ. կարողացո զմարմինս իմ` ժուժկալութեամբ կալ ի պատուիրանի քում յամենայն ժամ։
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...